Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 18:13

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Արմինֆո.Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Նոր ծառայության միջոցով հնարավոր է վճարումն իրականացնել 3 կամ 6 ամսվա  ընթացքում։

Տրամադրման պայմաններ.

  • Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 0%
  • Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 0%
  • Նվազագույն գումար՝ 26.000 ՀՀ դրամ
  • Առավելագույն գումար՝ 5.000.000 ՀՀ դրամ

acbaSplit-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։