
Արմինֆո.Հայաստանի Շրջակա միջավայրի նախարարության առաջիկա տարվա բյուջեն կկազմի 13 միլիարդ 138 միլիոն դրամ: 2026 թվականի համեմատ այն նվազել է 2 միլիարդ 561 միլիոն դրամով։ Այդ մասին նոյեմբերի 9-ին հաղորդել Է գերատեսչության ղեկավար Համբարձում Մաթևոսյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, գերատեսչությունը պետք է իրականացնի 6 ծրագիր և 24 միջոցառում: Նախարարը նշել է, որ 2027 թվականին հատկացումների կրճատումը պայմանավորված է ընթացիկ տարում մի շարք դրամաշնորհային ծրագրերի ավարտով, ինչպես նաև COP-17-ի անցկացման կազմակերպչական աշխատանքներով։ Հատկացված գումարից շուրջ 1,1 մլրդ դրամը կլինեն միջազգային կառույցների կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցներ, մնացած 12 մլրդ դրամը՝ պետբյուջեի միջոցներ: Նախատեսվում է, մասնավորապես, 7,1 մլրդ դրամ ուղղել անտառների պահպանությանը։ Այդ ծրագրի շրջանակներում կշարունակվի էկոպարեկների աշխատանքը, որի գործունեության պահպանման համար կներգրավվի 5,6 մլրդ դրամ։
Էկոպարեկների 1176 հաստիքային միավորից համալրված է 844-ը։
2027 թվականին գերատեսչության մի շարք ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից նախատեսվում է ստանալ 1,4 մլրդ 570 մլն դրամ եւ այն ուղղել նոր անտառային հատվածների ստեղծմանը։