Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 15:28
Ալեքսանդր Ավանեսով

Երեւանի քաղաքապետ․ 2027 թվականին Երևանի մետրոյի նոր "Աջափնյակ" կայարանի նախագծի համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ դրամ

Երեւանի քաղաքապետ․ 2027 թվականին Երևանի մետրոյի նոր "Աջափնյակ" կայարանի նախագծի համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ դրամ

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է Երևանի մետրոպոլիտենի ֆինանսավորման և զարգացման ծրագրերի մասին։

 

Նոյեմբերի 9-ին ելույթ ունենալով Ազգային ժողովի հանձնաժողովներում՝ նախարարը հաղորդել է, որ Հայաստանի պետական բյուջեից 5,5 մլրդ դրամ է հատկացվել Երևանի մետրոյի զարգացման համար, որից 2 մլրդ դրամն ուղղվել է անմիջակաանորեն նոր "Աջափնյակ" կայարանի կառուցմանը: Նախատեսվում է նոր կայարանի կառուցում, ընդ որում, շինարարությունը պետք է իրականացնի տեղական ընկերություն։

 

Միեւնույն ժամանակ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ 2027 թվականին Երևանի մետրոյի նոր "Աջափնյակ" կայարանի նախագծի համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ դրամ: Այդ գումարով հետ կգնվեն ապագա կայարանի համար նախատեսված հողատարածքները, սակայն, նախնական գնահատմամբ, այդ գումարը բավարար չի լինի։ Քաղաքապետի խոսքով՝ մետրոյի գործող գծի սպասարկման համար սուբսիդավորումը կկազմի 1 մլրդ դրամ։

 

Քաղաքապետը նաև նշել է, որ քաղաքապետարանը պատրաստվում է հին Higer մակնիշի դիզելային ավտոբուսների փոխարեն գնել շուրջ 170 նոր էլեկտրաավտոբուս:

 

"Դրա համար ֆինանսավորումը դեռ պետբյուջեում չի ամրագրվել, բայց, հույս ունենք, որ դա տեղի կունենա քննարկումների արդյունքում", - ասել է Ավինյանը:

 

Ավելի վաղ Ավինյանն ու քաղաքապետարանի ներկայացուցիչները հայտարարել էին 2026 թվականին աշխատանքները սկսելու ծրագրերի մասին, սակայն թարմացված պաշտոնականտեղեկատվության համաձայն,  շինարարության մեկնարկը կտեղափոխվի 2027 թվական: Իշխանությունների գնահատականներով՝ կայարանի անմիջական շինարարությունը կտեւի մոտ 4 տարի։ Կայարանը նախատեսվում է տեղակայել Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկի տարածքում (Թումո  կենտրոնից ոչ հեռու): Նախագիծը հիմնվում է խորհրդային շրջանի փորվածքների վրա ("Բարեկամություն" կայարանից թունել), ինչպես նաև անհրաժեշտ կլինի մետրոկամուրջ կառուցել Հրազդանի կիրճում։ Վերջնական կապալառուն դեռ որոշված չէ․ իշխանությունները քննարկում են տեղական և արտասահմանյան շինարարական ընկերությունների ներգրավումը։