
Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, տրանսպորտի նախարար Ասել Ժանասովային:
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում համագործակցության, առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման, փոխադարձ առևտրի և տնտեսական կապերի ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք կարևորվել են նաև էլեկտրոնային առևտրի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները։
Նշենք, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 70.5 մլն դոլար՝ տարեկան 17.5% աճով։ Մասնավորապես, ներմուծումն աճել է 2,2 անգամ՝ հասնելով 39,1 մլն դոլարի, իսկ արտահանումը նվազել է 25,4 տոկոսով՝ մինչեւ 31,4 մլն դոլար։