Հինգշաբթի, 5 Նոյեմբերի 2026 17:41

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը

«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը

Արմինֆո.Գյումրիի «StomArt» կլինիկան վերջին տարիներին ընդլայնել է իր տարածքն ու ծառայությունները՝ ներդնելով ժամանակակից սարքավորումներ և բացելով վիրահատարան։ Կլինիկան մատուցում է ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ՝ տարբեր պահանջներին համապատասխանող լուծումներով։

Ծառայությունների պահանջարկի աճին զուգահեռ՝ կլինիկան շարունակում է զարգանալ։ Առաջիկա ծրագրերից է թվային լաբորատորիայի ներդրումը, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։

Կլինիկայի ընդլայնումն ու նոր հնարավորությունների ստեղծումը կյանքի են կոչվել Կոնվերս Բանկի աջակցությամբ։ Բանկի հետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում:

Կոնվերս Բանկն առաջարկում է ՓՄՁ ֆինանսավորման լայն գործիքակազմ, իսկ վերջերս գործարկվել է Շիրակի մարզում բիզնեսի ֆինանսավորման Shirak Restart պրոդուկտը, որը մշակվել է՝ հաշվի առնելով մարզում բիզնեսի առանձնահատկությունները, կարիքները և ակնկալիքները:

Այլ մանրամասներ՝ 010 511 211

Տեսանյութն՝ այստեղ