
ԱրմԻնֆո. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ICAO) Հյուսիսային Ատլանտիկայի և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Նիկոլաս Ռալլոն ժամանել է Հայաստան։
Նա հանդիպել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (CAC) նախագահ Գևորգ Թորոսյանի հետ, որի ընթացքում նրանք ընդգծել են Հայաստանի Հանրապետության և ICAO-ի միջև արդյունավետ համագործակցության հետագա
զարգացման, քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջազգային ստանդարտների ներդրման և թռիչքների անվտանգության համատեղ ապահովման կարևորությունը։
CAC-ի տվյալներով՝ Հայաստանը ICAO-ի անդամ է 1992 թվականից և շարունակում է համագործակցել կազմակերպության հետ՝ քաղաքացիական ավիացիայի զարգացման և միջազգային ստանդարտներին համապատասխանության ապահովման համար։