Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2026 18:43
Կարինա Մելիքյան

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 19-23-ը դոլարային գործարքների աճը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել

Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 19-23-ը դոլարային գործարքների աճը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքներն սկսել են նվազել

Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հոկտեմբերի 19-23-ը դոլարային գործարքների աճը պահպանվել է, իսկ ռուբլով գործարքներն սկսել են կրճատվել, ինչի հետ մեկտեղ, արդեն երկրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների աճը դանդաղել է 10 անգամից մինչև 2,2 անգամ, իսկ ռուբլով գործարքների թրենդը 36,1% աճից շրջադարձ է կատարել դեպի 14,5% անկում։ Այդուհանդերձ, ռուբլով գործարքների շաբաթական ծավալը պահպանեց գերակշռությունը դոլարային գործարքների նկատմամբ, բայց խզումը նվազել է  5 անգամից մինչև 2 անգամ։

 

Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (19-23.10.26 - ը ' 12-16.10. 26-ի համեմատ) դոլարի առքի անկումը պահպանվել է և սկսել է կրճատվել վաճառքը, եվրոյով գործարքներում դիտվել է առքի անկում՝ վաճառքի անկման դանդաղման դեպքում, իսկ ռուբլով գործարքներում առքի աճի արագացումն ուղեկցվել է վաճառքի աճի վերսկսմամբ։

 

Արդյունքում, ս.թ. հոկտեմբերի 19-23-ը դրամը տրամադրվել է դոլարի նկատմամբ արժեզրկման' 360,3-ից մինչև 360,5 դրամ/1դոլար, միաժամանակ, շարունակելով թուլանալ ռուբլու նկատմամբ' 4,10 - ից մինչև 4,28 դրամ/1ռուբլի, և ամրապնդվել է եվրոյի նկատմամբ ' 405-ից մինչև 404 դրամ/1եվրո: Մեկ տարի առաջ՝ 2025թ. հոկտեմբերի 23-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 383,3 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 444 դրամ/1եվրո, և ռուբլու նկատմամբ՝ 4,66 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար՝ 6%-ով, 9%-ով և 8%-ով: