

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է պետական աջակցության նոր ծրագրի մասին: Հոկտեմբերի 21-ին ԱԺ մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նա պատմել է, որ աջակցությունն այս անգամ կվերաբերի Կարգո փոխադրումներին։
Մասնավորապես, պետությունը ծրագրի շրջանակներում նախատեսում է հոգալ ավիակերոսինի ծախսերի 50%-ը՝ Կարգո-փոխադրումների իրականացման ժամանակ։
Պապոյանը նկատել է, որ արտահանման ռազմավարության մեջ նկարագրված են աջակցության այդ մեխանիզմները։ Նրա հավաստմամբ՝ համանման մոտեցումներ են ամրագրված նաև եվրոպական և եվրասիական շուկաների ուղղությամբ։
