
Արմինֆո. Հայկական "ԼԻԳԱ Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը (LIGA Insurance) մասնակցել է GRAWE Group ամենամյա միջազգային համաաաաժողովին, որն անցկացվել է Սլովենիայի Պոստոյնա քաղաքում: Միջոցառման շրջանակներում ընկերությունը պաշտոնապես ներկայացվել է արտասահմանյան գործընկերներին՝ որպես այդ հեղինակավոր միջազգային ֆինանսական խմբի նոր լիիրավ անդամ:
Ամենամյա համաժողովը համախմբել էր GRAWE Group-ի դուստր ընկերությունների թոփ-մենեջերներին և առանցքային ներկայացուցիչներին, որոնք մասնագիտանում են ապահովագրության, բանկային գործի և անշարժ գույքի կառավարման ոլորտում աշխարհի տարբեր երկրներում:
2026 թվականի համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել հետևյալ առանցքային թեմաները․ գլոբալ զարգացման վեկտորների սահմանում և խմբի գործունեության ֆինանսական արդյունքների ամփոփում; առաջատար տեխնոլոգիաների ինտեգրում և արհեստական բանականության ներդրում ավանդական բիզնես գործընթացներում; գլոբալ շուկաներում մակրոտնտեսական փոփոխությունների վերլուծություն; կորպորատիվ կառավարման և կառավարչական իրավասությունների կատարելագործում:
Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրությունում, GRAWE Group-ի միջազգային պրոֆեսիոնալ էկոհամակարգ մուտքը "ԼԻԳԱ Ինշուրանս" ԱԸ առջև սկզբունքորեն նոր հնարավորություններ է բացում: Ինտեգրումը թույլ կտա ընկերության ակտիվորեն փորձի փոխանակում կատարել եվրոպացի գործընկերների հետ և ԵՄ լավագույն ապահովագրական փորձը հարմարեցնել Հայաստանի ապահովագրական շուկայի առանձնահատկություններին, անհատական կարիքներին և չափոորոշիչներին:
Այս իրադարձությունը ազդարարում է "ԼԻԳԱ Ինշուրանսի" ռազմավարական զարգացման որակապես նոր փուլի սկիզբը: Տեղական շուկայում ընկերության երկարամյա փորձի և GRAWE Group-ի հզոր միջազգային փորձաքննության սիներգիան կոչված է բարձրացնելու առաջարկվող ծառայությունների որակը և ամրապնդելու Հայաստանում հաճախորդների համար ապահովագրական պաշտպանության հուսալիությունը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի նոյեմբերի 25-ին GRAWE Group (Ավստրիա) և C-Quadrat Investment Group (Ավստրիա) ընկերությունները հայտարարեցին LIGA ապահովագրական ընկերության 100% - ի ձեռք բերման մասին։ ՀՀ Կենտրոնական բանկը 2026թ. հունվարի 30-ին հավանություն է տվել գործարքին: LIGA Insurance-ն առայժմ կշարունակի գործել Հայաստանի շուկայում նույն անվանումով, սակայն նշելով, որ GRAWE Group-ի անդամ է: Բաժնետոմսերի 75%-ը պատկանում է "GRAWE Reinsurance Limited" LLC holding-ին, իսկ 25% - ը՝ "CQ Investment Group" LLC-ին:
1828 թվականին հիմնադրված GRAWE Group-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է, որը հետևողականորեն ձգտում է ֆինանսական կայունության, հաճախորդների պաշտպանության և կայուն աճի: Լինելով եվրոպական շուկաների առանցքային խաղացող՝ GRAWE Group-ը միավորում է 21 ապահովագրական ընկերություն, 2 բանկ և անշարժ գույքի ոլորտի այլ ընկերություններ: Դուստր ընկերությունների առկայությունը Կենտրոնական, Արեւելյան եւ Հարավարեւելյան Եվրոպայի տասներեք երկրներում՝ արտացոլում է GRAWE-ի միջազգային կողմնորոշումը։
ԱրմԻնֆո ԼԸ պատրաստած Հայաստանի ապահովագրական ընկերությունների ֆինանսական վարկանիշի 30.06.2026 թ. տվյալների համաձայն, "ԼԻԳԱ Ինշուրանս" ԱԸ-ն առաջատար եռյակում է ապահովագրավճարների և փոխհատուցումների գծով, համապատասխանաբար՝ 17.4 մլն դոլար և 9.6 մլն դոլար: "ԼԻԳԱ Ինշուրանս" ԱԸ պորտֆելում ապահովագրավճարների գերակշռող ծավալը բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին (ընդհանուր ծավալի ավելի քան 48%-ը), բժշկական ապահովագրությանը (մոտ 21%), գույքի ապահովագրությանը (ավելի քան 11%) և ԿԱՍԿՈ-ին (ավելի քան 9%): "ԼԻԳԱ Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդիսանում է գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից մեկը, որը հաշվետու ամսաթվի դրությամբ ունի տվյալ դասի շուրջ 10 հազար գործող պայմանագիր: Ընդհանուր առմամբ, "ԼԻԳԱ Ինշուրանս" ԱԸ-ը լիցենզավորված է ապահովագրության 15 դասով, այդ թվում՝ ֆինանսական վնասի և վարկային ռիսկի (հավաքած ապահովագրավճարների գծով զբաղեցնում է առաջատար դիրքերից մեկը):