Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2026 15:12
Ալինա Հովհաննիսյան

Կառավարությունը լրացուցիչ 2.071 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Կառավարությունը լրացուցիչ 2.071 մլրդ դրամ կհատկացնի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Արմինֆո.  Կառավարության հոկտեբմերի 15-ի նստում ընդունված որոշմամբ առաջարկվում է 2026 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 2,070,670.9 հազար դրամ՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

 

Ինչպես նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, նախատեսվում է համաֆինանսավորել 15 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր։ Ֆինանսավորումը նախատեսված է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում՝ 2-ական, Արարատի ու Լոռու մարզերում՝ 6-ական, Կոտայքի մարզում՝ 4 ծրագրի համար։ Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է. «Այս որոշման հաստատմամբ արդեն 2026 թվականի պետական բյուջեից կունենանք 15 միլիարդ 236 միլիոն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»։

 

Վարչապետը ներկայացրել է համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերը։ Այսպիսով՝ գումար կհատկացվի հետևյալ աշխատանքների համար. Արագածոտնի մարզի՝ Թալին համայնքի Կարմրաշեն, Ոսկեթաս և Զովասար բնակավայրերում խմելու ջրագծերի հիմնանորոգում (ավարտված է, հիմնանորոգվել է 11,8 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 361 տնային տնտեսություն), Ագարակավան բնակավայրում խմելու ջրագծի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, կառուցվել է 10 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 230 տնային տնտեսություն), Արարատի մարզի՝ Արարատ համայնքի Նոյակերտ, Արարատ քաղաքային և Արարատ գյուղական բնակավայրերի ճանապարհների վերանորոգում ասֆալտապատմամբ ((2-րդ փուլ, կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, ասֆալտապատվել է 4,6 կմ երկարությամբ ճանապարհ), Արարատ քաղաքային բնակավայրի մշակույթի տան վերանորոգում և հարակից այգու բարեկարգում (2-րդ փուլ, ավարտված է, բարեկարգվել է 670 քմ տարածք), Արմաշ, Երասխ, Պ․ Սևակ բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի և Ուրցալանջ բնակավայրի ջրամատակարարման համակարգի ՕԿՋ-ի կառուցման, ինչպես նաև Արարատ և Պ․ Սևակ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի կառուցում և Արարատ բնակավայրի ջրահեռացման կոլեկտորի վերակառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել է 5 կմ ջրամատակարարման /ջրահեռացման համակարգ, շահառուները՝ 2128 տնային տնտեսություն), Ուրցալանջ, Վարդաշատ, Պ․ Սևակ և Զանգակատուն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում ասֆալտապատմամբ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 1,3 կմ երկարությամբ ճանապարհ), Արտաշատ համայնքի Ջրաշեն բնակավայրի փողոցների նորոգում ասֆալտապատմամբ (ավարտական փուլ, ասֆալտապատվել է 928 մ երկարությամբ ճանապարհ), Բուրաստան բնակավայրում մանկապարտեզի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար), Արմավիրի մարզի՝ Արմավիր համայնքի Արմավիր բնակավայրի թիվ 6 մսուր-մանկապարտեզ, (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 150 սանի համար), Հացիկ բնակավայրում մանկապարտեզի նոր շենքի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 110 սանի համար), Գեղարքունիքի մարզի՝ Սևան համայնքի Սևան բնակավայրի Բարեկամության, Խաղաղության, Կոմիտասի, Աշոտ Երկաթի, Ելենովկա և Բաբաջանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքներ (կատարված շինարարական աշխատանքները՝ 95%, ասֆալտապատվել է 2.6 կմ երկարությամբ ճանապարհ), Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայրի լուսավորության համակարգի կառուցում (կատարված շինարարական աշխատանքները՝ 90%, կառուցվել է 3,5 կմ երկարությամբ լուսավորության համակարգ), Լոռու մարզի՝ Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի թիվ 4 տնակային մանկապարտեզի շենքի կառուցում-2-րդ փուլ (ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 70 սանի համար), Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ, Պուշկինո, Վարդաբլուր, Ամրակից և Կուրթան բնակավայրերի փողոցների տուֆով սալարկում (ավարտված է, սալարկվել է ընդհանուր 2,6 կմ երկարությամբ ճանապարհ), Գյուլագարակ բնակավայրում փողոցների տուֆով սալարկում (ավարտված է, սալարկվել է ընդհանուր 1 կմ երկարությամբ ճանապարհ), Փամբակ համայնքի Մարգահովիտ և Անտառամուտ բնակավայրերի փողոցների սալարկում տուֆով (ավարտական փուլ, սալարկվել է ընդհանուր 1,1 կմ երկարությամբ ճանապարհ), Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի 18-րդ փողոցի, Նոր Խաչակապ բնակավայրի 2-րդ փողոցի, Լուսաղբյուր բնակավայրի փողոցների, Գոգարան բնակավայրի 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների, Գեղասար բնակավայրի 6-րդ փողոցի, Ջրաշեն բնակավայրի փողոցների սալարկում տուֆով (կատարված շինարարական աշխատանքները՝ 60%, սալարկվել է ընդհանուր 6,8 կմ երկարությամբ ճանապարհ), Նոր Խաչակապ բնակավայրի խմելու ջրի ներքին ցանցի կառուցում, Կաթնաջուր բնակավայրի խմելու ջրի ջրագծերի վերանորոգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 80%, կառուցվել և վերանորոգվել է ընդհանուր 7,5 կմ երկարությամբ ջրագիծ, շահառուները՝ 300 տնային տնտեսություն), Կոտայքի մարզի՝ Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրի «Արև» մանկապարտեզի վերանորոգում և բակային տարածքի բարեկարգում (կատարված շինարարական աշխատանքները՝ 65%, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 120 սանի համար), Աբովյան քաղաքի 9-րդ փողոցի 1/5 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի վերակառուցում և գույքի ձեռքբերում (1-ին փուլ, ավարտված է, նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 288 սանի համար), Աբովյան համայնքի Բալահովիտ, Կաթնաղբյուր, Պտղնի բնակավայրերի փողոցների լուսավորության համակարգի կառուցում (ավարտված է, կառուցվել է 1,8 կմ երկարությամբ լուսավորության համակարգ), Գառնի համայնքի Գառնի, Գեղադիր և Գողթ բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքներ (ավարտված է, ասֆալտապատվել է 1,2 կմ երկարությամբ ճանապարհ), Սյունիքի մարզի՝ Կապան համայնքի Սևաքար բնակավայրում հանդիսությունների սրահի շենքի նորոգում (ավարտված է, նորոգվել է 350 քմ տարածք), Կապան բնակավայրի Համլետավան թաղամաս տանող ճանապարհի ասֆալտապատում՝ Մ-2-ից դեպի թաղամաս տանող (ավարտված է, ասֆալտապատվել է 1,3 կմ երկարությամբ ճանապարհ), Վայոց ձորի մարզի՝ Արենի համայնքի Արփի բնակավայրի ոռոգման ջրագծի կառուցում (ավարտված է, կառուցվել է 1 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 120 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 110 հա), Խաչիկ և Չիվա բնակավայրերում ոռոգման ներքին ցանցի կառուցում (ավարտված է, կառուցվել է 5 կմ երկարությամբ ոռոգման համակարգ, շահառուները՝ 160 տնային տնտեսություն, ոռոգվող հողատարածքները՝ 71 հա)։