Չորեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2026 12:12
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ ՊԵԿ-ը կգործարկի ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր

ՀՀ ՊԵԿ-ը կգործարկի ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագրեր

ԱրմԻնֆո. 2026 թվականի նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքային խմբերի համար կգործարկվեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր։

Ինչպես հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը, փորձնական ծրագիրը կիրականացվի կրակմարիչների և հրդեհային անվտանգության սարքավորումների, պիրոտեխնիկական արտադրանքի, հիգիենայի միջոցների, հեծանիվների, ծխախոտային արտադրանքի փոխարինիչների, կենցաղային ապրանքների, լուսանկարչական ապարատների, ֆոտոբռնկիչների և այլ սարքավորումների, անվադողերի և ավտոմեքենաների դողերի, ավտոպահեստամասերի, քսանյութերի և տեխնիկական հեղուկների, կոշիկի և խաղալիքների, ծովամթերքի, մակարոնեղենի, այլ պատրաստի սննդամթերքի, քացախի, հրուշակեղենի, սննդային հավելումների, բժշկական  արտադրանքի, անասնաբուժական դեղամիջոցների, հակասեպտիկ և ախտահանիչ միջոցների, բնական մորթուց պատրաստված հագուստի առարկաների նկատմամբ։

Աղբյուրի համաձայն՝ փորձնական ծրագրերի շրջանակում կստուգվեն և կկարգաբերվեն ապրանքների դրոշմավորման մեխանիզմները և տեղեկատվական համակարգի աշխատանքը։ Բացի այդ, կփորձարկվի ծրագրի մասնակիցների տեղեկատվական համակարգերի ինտեգրումը օպերատորի տեղեկատվական համակարգի հետ