Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026 18:55
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը քննարկել են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորման հարցեր

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը քննարկել են միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորման հարցեր

Արմինֆո.  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները՝ տեղական ինքնակառավարման, տրանսպորտի, ավիացիայի, էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում։

 

Դավիթ Խուդաթյանը վերահաստատել է Միացյալ Թագավորության հետ գործնական և փոխշահավետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորություններ բացահայտելու նպատակով։

 

Կողմերն ընդգծել են Երևան-Լոնդոն ուղիղ չվերթների հաջող իրականացման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների իրավական հիմքերի ձևավորմանը։