Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2026 18:47
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի ֆինանսների նախարարը մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքներին

Հայաստանի ֆինանսների նախարարը մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատանքներին

ԱրմԻնֆո.  ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումներին։

 

Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, այցի շրջանակում նախարարը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանը ներառող երկրների խմբի գործադիր տնօրեն Յուջին Ռուգենաաթին։

 

Քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացումներն ու միջնաժամկետ հեռանկարները, ներդրումների ներգրավման և տնտեսական աճի խթանմանն ուղղված ՀՀ կառավարության ընթացիկ բարեփոխումները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կապակցվածության ընդլայնմանը և ենթակառուցվածքների զարգացման գործում Համաշխարհային բանկի հետ համագործակցության հնարավորություններին։

 

Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախապատրաստվող նոր նախաձեռնություններին՝ ներառյալ զարգացման քաղաքականության ֆինանսավորումը, բնակարանային ապահովումն ու մարզային ենթակառուցվածքների բարելավումը, ջրային ոլորտի բարեփոխումները։