Շաբաթ, 10 Հոկտեմբերի 2026 14:35
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է "Ամուլսար" ոսկու հանքավայրի շահագործման նախագծի մեկնարկի մասին

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է "Ամուլսար" ոսկու հանքավայրի շահագործման նախագծի մեկնարկի մասին

Արմինֆո. «Ամուլսար» ոսկու հանքավայրի նախագծին առնչվող էպոպեան մոտենում է ավարտին, այսօր տրվում է հանքավայրի շահագործման մեկնարկը: Այդ մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ "Ամուլսարի" շահագործման գործընթացի մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։

 

Նրա խոսքով՝ ուշագրավ է այն փաստը, որ այսօրվա միջոցառումն անցկացվում է առանց բողոքի ակցիաների, հանգիստ, նորմալ իրադրությունում:

 

Բուբ նախագիծն անցել է քննարկումների երկար փուլ՝ աշխատանքային ընթացակարգերի շրջանակներում։ ՀՀ կառավարության դիրքորոշումն էր, մի կողմից, բոլոր հարցերի պատասխանները տալ հանրությանը, իսկ մյուս կողմից՝ անել հնարավորը, որպեսզի Հայաստանի քաղաքացիները տեսնեն հնարավորինս տեսանելի արդյունք, որպեսզի այդ նախագիծը համարեն նաև իրենցը։ "Սա մեծ նախագիծ է ներդրողների, տեղական կազմակերպությունների, կառավարության և հասարակայնության մասնակցությամբ, քանի որ այն հանքավայրը, որի հանքաքարը մեր աչքի առաջ վերածվել է ոսկու, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և հանդիսանում է հանրապետության ժողովրդի սեփականությունը։ Մեր գլխավոր խնդիրն էր հանրությանը ցույց տալ նախագծի բոլոր առավելությունները, որ այդ հարստությունը կծառայի երկրի տնտեսության զարգացմանը և պետության բարեկեցության աճին: "Ամուլսարի" շահագործման ներդրումային ծրագիրը էական նշանակություն կունենա նման նախագծերում նոր ներդրումներ ներգրավելու համար", - ասել է երկրի ղեկավարը, հավելելով, որ այս տեսանկյունից հաջողությունն ակնհայտ է:

 

Նիկոլ Փաշինյանը մատնանշել է այն փաստը, որ կարճ ժամանակահատվածում երկիր է ներկրվել ամենաժամանակակից տեխնիկայի խոշոր խմբաքանակ, որի կիրառումը պահանջում է աշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմ: Ըստ էության, այսպիսով կարելի է խոսել սեւագիր աշխատանքից ավելի որակյալ մակարդակի աշխատանքի անցնելու մասին։ Ոչ պակաս ակնհայտ է նաև տեխնոլոգիական շղթան, որի գործարկման համար անհրաժեշտ են նաև մասնագետներ, իսկ դա, իր հերթին, ենթադրում է նրանց ավելի բարձր աշխատավարձի տրամադրում և անցում դեպի բարեկեցության ավելի բարձր մակարդակ։

 

Վարչապետն ընդգծել է, որ նախագծի նախապատրաստման ընթացքում տրվել են բնապահպանությանն առնչվող հարցերի պատասխանները: "Միայն իմ մասնակցությամբ այդ հարցի շուրջ տասնյակ քննարկումներ են եղել, ամենատարբեր ահազանգերով ստուգումներ են իրականացվել։ Կարելի էր ափսոսանք հայտնել կորցրած ժամանակի համար, բայց ոչ պակաս կարևոր էր վստահություն ձեռք բերել, որ մեր որոշումը ճիշտ է: Ուզում եմ հիշեցնել, որ անգամ ահազանգեր են եղել Սևանա լճի աղտոտման հնարավորության մասին, բայց մենք այսօր այստեղ ենք, որովհետև վստահ ենք, որ բոլոր նման ռիսկերը համահարթեցված են", - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ նման նախագծերը ցանկացած պետության զարգացման լոկոմոտիվն են։

 

Պետության ղեկավարը նաև նշել է, որ ոչ պակաս կարևոր է նաև ծրագրի սոցիալական պատասխանատվությունը, որի շրջանակներում հարևան համայնքները բավականին էական աջակցություն կստանան "Լիդիան" ընկերությունից՝ տեղական բյուջեների համալրման հարցում:

 

Նիկոլ Փաշինյանը նաև հիշեցրել է, որ պետությունը նախագծում ունի  բաժնետոմսերի 12,5 տոկոսը, որոնք երկրի ժողովրդի լրացուցիչ բաժնետոմսերն են: Նա նշել է, որ նախորդ ժամանակահատվածում ուղղումներ են կատարվել Հարկային օրենսգրքում, որոնց համաձայն, փոփոխություններ են կատարվել ռոյալթիների չափում, եւ որոնք համապատասխաաանեցվել են ոսկու, պղնձի, մոլիբդենի եւ այլնի համաշխարհային գներին, ինչը թույլ է տալիս լրացուցիչ մուտքեր ապահովել երկրի պետական բյուջե:

 

ՀՀ վարչապետը մատնանշել է նաև հանքի ազդեցությունը երկրի ՀՆԱ-ի աճի վրա։ Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին երկրում ապահովվել է ՀՆԱ-ի տարեկան 7,9 տոկոս աճ։ Արդյունքում՝ 2025 թվականին՝ 2018 թվականի համեմատ, երկրի տնտեսությունն աճել է 53% - ով ։ Իրականացվող նախագիծը թույլ կտա էլ ավելի ավելացնել այդ ծավալները, որոնց պետք է մոտենալ ոչ թե զուտ վիճակագրության, այլ մարդկային տեսանկյունից, քանի որ ծրագրի հետևում կանգնած են մարդիկ, որոնց ջանքերով երկրի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ռեսուրսներով, իսկ դա նշանակում է նոր ճանապարհների, դպրոցների կառուցում, սոցիալական, անվտանգության հարցերի լուծում և այլն:

 

Նշենք, որ "Ամուղսարի" հանքավայրը գտնվում է Հայաստանի հարավ-արևելքում (Ջերմուկ առողջարանային քաղաքից 13 կմ հեռավորության վրա, Արփա և Որոտան գետերի միջագետքում): Այն ոսկու պաշարներով երկրորդ հանքավայրն է երկրում (պարունակում է մոտ 31 միլիոն տոննա հանքաքար և մոտ 40 տոննա մաքուր ոսկի)։ Նախագծում ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 750 մլն դոլարը։ 2026 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել 81,4 մլրդ դրամի լրացուցիչ ներդրումային ծրագրին ՝ հանքարդյունաբերական սարքավորումներ ձեռք բերելու համար։ Սոցիալական տեսանկյունից ստորագրվել են տեղական համայնքների զարգացման շուրջ համաձայնագրեր, իսկ ապագա սոցիալական ներդրումները գնահատվում են ավելի քան 100 մլն դոլար։ Նախագիծը երկար ժամանակ լուրջ վեճեր էր հարուցում եւ ձգձգվում ջրային ռեսուրսների (ներառյալ Սեւանա լճի եւ Ջերմուկի հանքային ջրերի) անվտանգության վերաբերյալ բնապահպանների մտավախությունների պատճառով, սակայն իշխանությունները հայտարարել են անվտանգության խիստ չափորոշիչների պահպանման մասին: