Երեքշաբթի, 6 Հոկտեմբերի 2026 17:55
Ալեքսանդր Ավանեսով

Քամ Գաֆարյանը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր

Քամ Գաֆարյանը՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական մրցանակի դափնեկիր

Արմինֆո.  Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական մրցանակի դափնեկրի անունը: Այս տարի մրցանակը շնորհվել է IBX", "Axiom Space", "Intuitive Machines", "X-energy" եւ "Quantum Space" ընկերությունների հիմնադիր և համահիմնադիր, ինժեներ և գործարար Քամ Գաֆարյանին:

 

Ասուլիսի ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը և մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի և միջազգային ընտրող կոմիտեի աշխատանքների համակարգող, "Սինոփսիս Արմենիա" - ի տնօրեն Հովիկ Մուսայելյանը պատմել են մրցանակի նշանակության, առաքելության և այս տարվա դափնեկրի մասին:

 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարը նշել է, որ մրցանակաբաշխությունն իրականացնում է մի քանի կարևոր խնդիր․  բարձրացնում է Հայաստանի ճանաչելիությունը միջազգային տեխնոլոգիական ոլորտում և ընդգծում երկրի դերը գլոբալ տեխնոլոգիական օրակարգում:

 

"Չափազանց կարևոր է նաև, որ այս մրցանակաբաշխության շնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեն շփվելու լեգենդար անհատների հետ, առաջին ձեռքից տեղեկանալու ոլորտի զարգացումների և միտումների մասին: Նորարարության իրական արժեքը որոշվում է այն դրական փոփոխություններով, որոնք նրանք բերում են մարդկանց կյանք, և այս մրցանակն ընդգծում է հենց այդ գաղափարը: Ուրախ եմ, որ Հայաստանում արդեն 17 տարի կան նախաձեռնություններ, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ աջակցել են այս բացառիկ նախաձեռնությանը", - ասել է նախարարը:

 

Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը նշել է, որ յուրաքանչյուր մեծ նվաճման հիմքում ընկած է մարդը, ով հավատացել է իր գաղափարին և համարձակություն է ունեցել կատարել առաջին քայլը: "Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանի երեխաներն ու երիտասարդները մեծանան իրենց ուժերի նկատմամբ աաայդպիսի հավատով։ Որպեսզի, տեսնելով համաշխարհային աառաջնորդների նվաճումները, մտաածեն․ "Ես էլ կարող եմ դա անել", և որ Հայաստանը նրանց համար դառնա մի վայր, որտեղ նրանց տաղանդները պահանջված են, գաղափարները ՝ գնահատված, և մեծ ճանապարհը կարող է սկսվել հենց այստեղ: Այդ իսկ պատճառով Viva-ն արդեն 17 տարի  աջակցում է այս մրցանակաբաշխությանը, Հայաստանը կապելով այն մարդկանց հետ, ովքեր ընդլայնում են հնարավորի սահմանները", - ասել է Արմեն Ավետիսյանը։

 

«Սինոփսիս Արմենիա»-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանն ընդգծել է, որ Քամ Գաֆարյանը լիովին մարմնավորում է մրցանակաբաշխության գաղափարախոսությունը: "Նրա հրաշալի ուղին ՝ Լուսնի վրա մարդկության առաջին քայլերից ոգեշնչված երեխայից մինչև տիեզերքի հետազոտման առաջատար, ցույց է տալիս, թե ինչպես համարձակ տեսլականն ու նորարարությունը կարող են նպաստել մարդկության առաջընթացին", - նշել է Հովիկ Մուսայելյանը:

 

Ասուլիսի ընթացքում նաեւ հայտարարվել է նաև, որ Քամ Գաֆարյանը Հայաստան կայցելի նոյեմբերին:

 

Քամ Գաֆարյանբ առաջատար դեմք է տիեզերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում։ Նրա Axiom Space ընկերությունը, որը հիմնադրվել է NASA-ի հետ համատեղ, իրականացնում է առևտրային տիեզերական առաքելություններ և ուղեծրային ենթակառուցվածքի նախագծեր: 2024 թվականին Intuitive Machines ընկերության "Ոդիսևս" տիեզերական սարքը  պատմական վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռային շրջանում ՝ դառնալով առաջին ամերիկյան տիեզերական սաաարքը, որը հասել է Լուսնի մակերեսին Apollo 17-ից հետո, և առաջին նմանատիպ առևտրային առաքելությունը:

 

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակը սահմանվել է 2009 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով: Մրցանակը շնորհվում է այն անձանց, որոնց տեխնոլոգիական, կրթական, կազմակերպչական կամ ֆինանսական ձեռքբերումները միջազգային ճանաչում են ստացել և զգալի ազդեցություն են ունեցել մարդկության առաջընթացի վրա:

 

Մրցանակաբաշխության նախաձեռնողն ու հովանավորը Synopsys ընկերությունն է: Viva-ն մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է արդեն 17 տարի, իսկ նախաձեռնությանն աջակցում են ՏՀՏ գործատուների միությունը և "Հայաստան" համահայկական հիմնադրամը: