
Արմինֆո. Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքել է հանրապետությունում բենզինի կտրուկ թանկացմանը:
«A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական ենթատեքստ պետք է փնտրել: Բայց..... բայց տեղին է հիշել թե Փաշինյանն ինչպե՜ս էր շեփորահարում, ինչպես էր հրճվել, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան: Հիշեցնենք, որ ադրբեջանական բենզինը վաճառվում էր 410-430 դրամով, երբ տեղական շուկայում հաստատված գինը 500 դրամի կարգի էր: Հետո այդ «կես դույլը», ըստ Փաշինյանի, բերեց շուկայական գների շուրջ 15% նվազման: Դա էլ հեչ, դեռ պարզվեց, որ Ադրբեջանն իր կես դույլով օգնեց պայքարել և հաղթել հայկական մաֆիային: Zhoxovrti varcapete դա ներկայացնում էր որպես «խաղաղության» դրական տնտեսական ազդեցություն: Նաև հիշեցնենք, թե ի՜նչ հպարտությամբ էին ՔՊականները հայտարարում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև բնականոն հարաբերություններ հաստատվել !!!! Բա եթե այդպես է, բա եթե խաղաղություն է, բա եթե ազատ առևտուր է, ինչու՞ էլ էժան բենզին չի գալիս:
Պատասխանը պարզ է. ընտրություններից առաջ պետք էր խաղաղության ու բարեկեցության պատրանք ստեղծել: Պետք էր թե՛ Փաշինյանին և թե՛ Ալիևին...», - գրել է պատգամավորը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։
Նշենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինի գինը կտրուկ բարձրացել է ։ Այսպես, սեպտեմբերին A-92 բենզինի մեկ լիտրի արժեքը 520 դրամից հասել է 600 դրամի, իսկ A-95 (պրեմիում) ապրանքանիշի մեկ լիտրի արժեքը 550-ից (1,51 դոլար) հասել է 630 դրամի (1,73 դոլար)՝ մեկ լիտրի դիմաց։ Ընդ որում, Հայաստանի իշխանությունները շարունակում են պնդել, որ բենզինը երկրում ավելի թանկ կարժենար, եթե չլիներ շուկան դիվերսիֆիկացնելու և Ադրբեջանից վառելիք գնելու իրենց քաղաքականությունը։ Եվ շուկայում իրավիճակի կայունացման ուղղությամբ ոչ մի գործուն քայլ չի ձեռնարկվում։ Երկրում բարձրացել են նաև հեղուկ գազի (պրոպան) գները, որոնք այժմ տաատանվում են մեկ լիտրի դիմաց 230 դրամի սահմաններում (0,63 դոլար), և այն վարորդներին ձեռնտու՝ չէ թանկ լինելու պատճառով ։