Երեքշաբթի, 29 Սեպտեմբերի 2026 16:44
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ վարչապետ․ ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը

ՀՀ վարչապետ․ ԱՄՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանին։

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը կարևորել է ՀՀ Կառավարության և ԱՄՀ–ի միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու մեր երկրում համատեղ իրականացվող ծրագրերը։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ԱՄՀ–ի հետ իրականացվող ծրագրերը նպաստում են ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի արդյունավետ իրականացմանը։

 

Ալեքսանդր Թիմանն ընդգծել է ՀՀ կառավարության հետ փոխգործակցության արդյունավետությունը և նշել, որ ԱՄՀ–ն ևս շահագրգիռ է համատեղ օրակարգի հետևողական առաջմղման գործում։

 

Զրուցակիցները քննարկել են ընթացիկ համագործակցությանը և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի շուրջ։

 

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի հետ համագործակցում է 1992 թվականից ՝ աջակցելով մակրոտնտեսական կայունությանն ու կառուցվածքային բարեփոխումներին: Փոխգործակցությունն իրականացվում է 128,8 մլն SDR (մոտ 175 մլն դոլար) Stand-By Arrangement 36-ամսյա ծրագրին համապատասխան Հայաստանի իշխանությունները ծրագիրն օգտագործում են որպես կանխարգելիչ (ապահովագրական) ֆինանսավորման գիծ։ 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՀ առաքելությունը Ալեքսանդր Թիմանի գլխավորությամբ Երևանում հանդիպումներ է ունեցել վարչապետի, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Տիգրան Խաչատրյանի հետ ՝ քննարկելու SBA-ի և հարկաբյուջետային քաղաքականության երկրորդ ակնարկը: Հիմնադրամն աջակցում է պետական ֆինանսների կառավարմանը և հարկային քաղաքականությանը: 2026 թվականի սեպտեմբերին ԱՄՀ-ն նշել է Հայաստանի առաջընթացը ենթակառուցվածքների կառավարման և պետական ներդրումների մեջ կլիմայական գործոնների ինտեգրման հարցում։ Համագործակցությունն ընթանում է կայուն տնտեսական ցուցանիշների և երկրում չափավոր գնաճի ֆոնին (մոտ 4,4% 2026 թվականի կեսերին) ։