Չորեքշաբթի, 23 Սեպտեմբերի 2026 18:04
Մարիաննա Մկրտչյան

Հայաստանի և ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասի էներգետիկ համակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու հեռանկարները

Հայաստանի և ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասի էներգետիկ համակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու հեռանկարները

Արմինֆո Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և EU4Energy ծրագրի ներկայացուցիչների հետ։

 

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն, հնդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) նախագահ Դավիթ Նարմանիան և Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող գործակալության (AERA) խորհրդի նախագահ Սամիր Ախոնդովը։

 

Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղղությամբ ցուցաբերվող տեխնիկական աջակցության և ձևավորված սերտ համագործակցության համար։

 

ՀԾԿՀ նախագահն ընդգծել է նաև էներգետիկայի ոլորտի օրենսդրությամբ նախատեսված կուտակիչ կայանների կառուցման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ ցուցաբերվող աջակցության կարևորությունը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և տարածաշրջանային էներգետիկ համագործակցության խորացման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։