
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Բուդապեշտում կմասնակցի Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր խորհրդի նիստին: ՊԵԿ նախագահին գործուղելու մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, Հակոբյանը Հունգարիայի մայրաքաղաքում կգտնվի սեպտեմբերի 22-25-ը:
Նշենք, որ Հայաստանն առաջին անգամ Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության գործադիր խորհրդի (IOTA)կազմում ընդգրկվել է 2026 թվականի հունիսին ։ Հանրապետությունը գործադիր խորհրդի անդամություն է ստացել Բուդապեշտում կայացած IOTA-ի 30-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում: Կազմակերպության միջոցառումներում ամփոփվում են աշխատանքի արդյունքները, հաստատվում են բյուջեներն ու աշխատանքային ծրագրերը, ինչպես նաև քննարկվում են եվրոպական երկրների հարկային գերատեսչությունների համագործակցության հարցերը: