Հինգշաբթի, 17 Սեպտեմբերի 2026 16:07
Ալեքսանդր Ավանեսով

ՀՀ ՏԿԵ նախարարը Պեկինում կմասնակցի Տրանսպորտի կայուն զարգացման գլոբալ ֆորումին

ՀՀ ՏԿԵ նախարարը Պեկինում կմասնակցի Տրանսպորտի կայուն զարգացման գլոբալ ֆորումին

Արմինֆո ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը կմասնակցի Պեկինում կայանալիք Տրանսպորտի կայուն զարգացման գլոբալ ֆորումին: Նախարարին գործուղելու մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Նրա կարգադրությամբ՝ ՏԿԵ նախարարը գործուղվում է սեպտեմբերի 20-24-ը ժամկետով։

 

Կայուն տրանսպորտի գլոբալ ֆորումը կանցկացվի Պեկինում 2026 թվականի սեպտեմբերի 22-23-ը՝ Չինաստանի տրանսպորտի նախարարության կազմակերպման ներքո: Դրա անցկացման նպատակն է ստեղծել անվտանգ, արդյունավետ, էկոլոգիապես մաքուր և ներառական տրանսպորտային համակարգ։ Միջոցառման մասնակիցները կքննարկեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են տրանսպորտային ոլորտում գլոբալ նախաձեռնությունների խորացումը, տրանսպորտային համակարգերի փոխկապակցվածության ուժեղացումը, առաջնահերթ կանաչ տրանսպորտին անցումը, արհեստական բանականության միջոցով ոլորտային փոխակերպմանն աջակցելը, տրանսպորտային ծառայությունների համընդհանուր հասանելիության ապահովումը: