Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի 2026 17:10
Ալինա Հովհաննիսյան

2026թ. հունվար-օգոստոսին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ

2026թ. հունվար-օգոստոսին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ

Արմինֆո 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է այցելել 1.467 մլն զբոսաշրջիկ, ինչը 1.7% - ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։

 

Ինչպես հաղորդում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը, միայն օգոստոս ամսին երկիր է ժամանել 227 026 զբոսաշրջիկ, ինչը 14,2 տոկոսով ավելի է 2026 թվականի հուլիսի ցուցանիշից, բայց 32,1 տոկոսով ցածր է 2025 թվականի օգոստոսի ցուցանիշից։

 

Ավանդաբար, զբոսաշրջիկների հիմնական կշիռը ներկայացված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կողմից (40%), որին հաջորդում են զբոսաշրջիկները Վրաստանից (14%), Իրանից (8%), Չինաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից (2-ական տոկոս), Ուկրաինայից (1,38%), Ֆրանսիայից ( 1,32%), Իտալիայից և Հնդկաստանից (1-ական տոկոս) և այլն: