
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում սեպտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքները նվազել են, իսկ ռուբլով գործարքները՝ աճել: Դրա հետ մեկտեղ, արդեն երկրորդ շաբաթը եվրոյով գործարքներ չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարով գործարքների շաբաթական ծավալը կրճատվել է 13,3%-ով, իսկ ռուբլով գործարքների թրենդը 47% անկումից հասել է 30,2% աճի։ Դա թույլ է տվել ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռության պահպանում դոլարի նկատմամբ՝ խզումը 1,4 անգամից հասցնելով 2,2 անգամի։
Դրան զուգընթաց, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (07-11.09.26, 31.08 - 04.09.26-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքուվաճառքի թրենդը շրջվել է դեպի անկում, իսկ ռուբլով գործարքներում հակառակ պատկեր է դիտվել՝ առքուվաճառքի թրենդն սկսել է աճել։
Արդյունքում, ս. թ. սեպտեմբերի 7-11-ը դրամը սկսել է ամրապնդվել դոլարի նկատմամբ՝ 363,3-ից մինչև 362,5 դրամ/1դոլար, ընդ որում, "սառչելով" եվրոյի նկատմամբ՝ 420,8 դրամ/1եվրոյի մակարդակում, և տրամադրվելով ռուբլու նկատմամբ արժեզրկման՝ 4,07-ից մինչեւ 4,19 դրամ/1 ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ․ սեպտեմբերի 11-ին, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 383,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 448 դրամ/1եվրո, եւ ռուբլու նկատմամբ՝ 4,47 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ ցույց է տալիս դրամի տարեկան արժևորում դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ, համապատասխանաբար՝ 5%-ով, 6%-ով և 6%-ով: