
Արմինֆո. 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության զարգացման վրա իրենց ազդեցությունն են ունեցել նաև երկրի Կենտրոնական բանկի կողմից իրականացվող միջոցառումները։ Այդս մասին ասվում է ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման մասին հաշվետվության մեջ, որը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում։
Հունվար-հունիս ամիսներին Կենտրոնական բանկը շուկայում ձեռք է բերել 1.161 մլրդ դոլար, ինչի արդյունքում Հայաստանի միջազգային պահուստները օգոստոսին հասել են նոր ռեկորդային մակարդակի՝ 6.2 մլրդ դոլարի: Դրամը շարունակում է արժևորվել և հուլիսի դրությամբ դրամ-դոլար փոխարժեքը կազմել է 368 դրամ:
Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5,1 տոկոս, իսկ հունվար-հունիս ամիսներին միջին գնաճը՝ 4.6 տոկոս: Ռեզիդենտների ավանդների աճը կազմել է 24,3 տոկոս, իսկ վարկավորման աճը՝ 22,6 տոկոս: Իրական աշխատողների թիվն աճել է 3,2 տոկոսով և կազմել 810 671 մարդ ։ Միջին ամսական աշխատավարձն աճել է 5,5 տոկոսով և կազմել 310 787 դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1.643 տրլն դրամ, իսկ ծախսերը՝ 1.576 տրլն դրամ: Արձանագրվել է ընթացիկ ծախսերի 11,6 տոկոս աճ, մինչդեռ, կապիտալ ծախսերը նվազել են 28.3 տոկոսով: Եկամուտները 6 տոկոսով գերազանցել են ծրագրված ցուցանիշը, իսկ ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7 տոկոսով: Կապիտալ ծախսերի 83,7 մլրդ դրամով նվազումը պայմանավորված է պաշտպանական ծրագրի կապիտալ ծախսերի 43,9 տոկոս կրճատմամբ։ Ընդ որում, ներքին ռեսուրսների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը (բացառությամբ Պաշտպանության նախարարության ծախսերի) ավելացել են 42,4 տոկոսով։