Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026 15:29
Ալինա Հովհաննիսյան

Ծառայությունների ոլորտը շարունակում է աճել երկնիշ տեմպերով

Ծառայությունների ոլորտը շարունակում է աճել երկնիշ տեմպերով

Արմինֆո. Հայաստանում 2026թ. հունվար-հուլիսին ծառայությունների ոլորտի տարեկան աճն արագացել է՝ 10,6%-ից մինչեւ 13,2%՝ ապահովելով 2.6 տրլն դրամ (6.9 մլրդ դոլար) ծավալ։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, միայն հուլիս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 2,8 տոկոսով ՝ կազմելով 415,6 մլրդ դրամ (1,1 մլրդ դոլար)։

 

Վերընթաց տեմպերի արագացումը, հիմնականում, պայմանավորված էր տրանսպորտային ծառայությունների գերիշխող հատվածի դինամիկայի շրջադարձով՝ 2,8 տոկոս անկումից  դեպի 20,8 տոկոս աճ, ինչպես նաև մի շարք ուղղություններով վերընթաց միտման պահպանմամբ։

 

Մասնավորապես, արագացել է մատուցվող ծառայությունների ծավալի տարեկան աճը հետեւյալ ոլորտներում․ հանրային սննդի ոլորտում՝ 4,3% - ից մինչեւ 12,7%, մշակույթի եւ զվարճանքի ոլորտում ՝ 2,4%-ից մինչեւ 4,5%, վարչական եւ օժանդակ գործունեության ոլորտում ՝ 9,2%-ից մինչեւ 24%, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության ոլորտներում՝ 7,7%-ից մինչեւ 12%:

 

Ընդ որում, ծառայությունների աճի տեմպերը դանդաղել են առողջապահության ոլորտում ՝ 8,2 տոկոսից մինչեւ 4,4 տոկոս, տեղեկատվության եւ կապի ոլորտում ՝ 19,1 տոկոսից մինչեւ 15 տոկոս: Իսկ անշարժ գույքի գործառնություններում աճի տեմպերը պահպանվել են 12,1% մակարդակում։

 

Վատթարացել է կրթության ոլորտում մատուցվող ծառայությունների դինամիկան ՝ 4,1% աճից հասնելով 1% անկման։

 

Մատուցված ծառայությունների ծավալով առաջատար է ֆինանսական հատվածը՝ 32,9% կամ 853.7 մլրդ դրամ։ Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է՝ 20,2% կամ 522.9 մլրդ դրամ ։ Ծառայությունների ծավալով երրորդ տեղը զբաղեցնում է տրանսպորտի ոլորտը ՝ 11,8% կամ 305,6 մլրդ դրամ ։ Չորրորդ տեղը զբաղեցնում է հանրային սննդի և զբոսաշրջության ոլորտը ՝ 9,1% կամ 236 մլրդ դրամ ։ Մատուցված ծառայությունների ծավալով առաջատար հնգյակը եզրափակում է մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտը ՝ 5,1% կամ 183,1 մլրդ դրամ։