
ԱրմԻնֆո. Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի գլխավորած հայկական պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների Երկրի գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և հեռազննման միջպետական խորհրդի 48-րդ նիստին: Թովմասյանին ուղարկելու որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայկական պատվիրակությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կլինի սեպտեմբերի 15-ից 17-ը:
Առաջիկա քննարկումների հիմնական թեման կլինեն ԱՊՀ աշխարհագրական պորտալի ստեղծման և զարգացման արդյունքները, ինչպես նաև տարածական տվյալների, գեոդեզիայի և կադաստրի ոլորտում միջպետական համագործակցության հարցերը: