Երեքշաբթի, 8 Սեպտեմբերի 2026 15:33
Ալեքսանդր Ավանեսով

Visa-ի ներկայացուցիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին

Visa-ի ներկայացուցիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Visa միջազգային վճարահաշվարկային կազմակերպության՝ Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Visa կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, և մտքեր են փոխանակվել Հայաստանում հնարավոր նոր համագործակցության ուղղությունների վերաբերյալ:

 

Թարիք Մահմուդը գոհունակությամբ է խոսել Հայաստանի բանկային համակարգի, ինչպես նաև Կառավարության կողմից անկանխիկ շրջանառությունը խթանող քաղաքականության մասին:

 

Փոխվարչապետը կանխիկ շրջանառության կրճատման տեսանկյունից ընդգծել է POS (վճարային) տերմինալների միջոցով անկանխիկ վճարումներից գանձվող միջնորդավճարների նվազեցման կարևորությունը և հորդորել քննարկել գործընկեր բանկերի հետ այդ միջնորդավճարների նվազեցման սցենարներ։