
ԱրմԻնֆո. Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Վրեժ Մխիթարյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին։
Սեպտեմբերի 7-ից 18-ը Հայաստան կատարած այցի ընթացքում պատվիրակությունը կհանդիպի ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ քննարկելու հարկային վարչարարության գործընթացների կատարելագործման հարցերը՝ ուղղված չհայտարարագրված աշխատանքային հարաբերությունների բացահայտմանը, ինչպես նաև միջազգային չափորոշիչների և լավագույն փորձի ներդրման ոլորտները։
Հանդիպման ընթացքում կողմերը վստահություն են հայտնել, որ այս առաքելության շրջանակներում նախատեսված հանդիպումները, ինչպես նաև ԱՄՀ-ի կողմից տրամադրված աջակցությունն ու առաջարկությունները կնպաստեն Հայաստանում հարկային վարչարարության ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացմանը։
ՊԵԿ-ի նախագահի տեղակալը ընդգծել է ՊԵԿ-ի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հաստատված երկարատև և արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Նշենք, որ հունիսյան կանխատեսման համաձայն՝ ԱՄՀ-ն պահպանել է իր կանխատեսումը Հայաստանի ՀՆԱ-ի աճի վերաբերյալ 2026 և 2027 թվականներին՝ սկզբում կանխատեսելով դանդաղում մինչև 5.3% (2025 թվականի 7.1%-ից), սակայն ապա արագացում մինչև 5.5%: