Երկուշաբթի, 7 Սեպտեմբերի 2026 20:48
Ալինա Հովհաննիսյան

Պապոյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է թվայնացման և ԱԲ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պապոյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է թվայնացման և ԱԲ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն,  քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տոխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին։

 

Հիշեցնենք, որ Հրազդանում NVIDIA-ի տեխնոլոգիական աջակցությամբ կառուցվել է խոշորմեծ տվյալների-կենտրոն, որը կողմնոորոշված է արհեստական բանականության խնդիրների համար բարձր արդյունավետությամբ հաշվարկներին: Առաջին փուլում ԱԲ գործարանում տեղադրվել են ավելի քան 6 հազար NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներ: Մինչև 2027 թվականը նախատեսվում է դրանց թիվը հասցնել 70 հազարի։ Առաջին փուլում ներդրումները կազմել են 500 մլն դոլար, ընդհանուր ծավալը կարող է հասնել 5 մլրդ դոլարի։