
Արմինֆո.Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է սեպտեմբերի 6-9-ը ԱՄԷ-ում (Դուբայ) անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի (Annual Investment Meeting) բացման պաշտոնական արարողությանը:
Քննարկումների կենտրոնում ներդրումային նոր հնարավորություններն են, միջազգային համագործակցության ընդլայնումը և առկա ներուժի ներկայացումը:
Համաժողովն անցկացվում է ԱՄԷ փոխնախագահ և վարչապետ, Դուբայի էմիր շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի հովանու ներքո: Միջոցառումը համախմբել էր 11 հազար մասնակիցների աշխարհի ավելի քան 150 երկրներից, այդ թվում ՝ նախագահների, նախարարների, այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ներդրողների և գործարարների:
Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, ԱՄԷ-ից ընդհանուր ներդրումների զուտ հոսքը 2025թ․ կազմել է բացասական 8.4 մլրդ դրամ, որից բացասական 3.4 մլրդ դոլար՝ ՕՈՒՆ։ Ընդհանուր ներդրումների հոսքը կտրուկ աճել է 35 անգամ, իսկ ՕՈՒՆ բացասական հոսքը նվազել է 63%-ով։ ԱՄԷ-ն զգալիորեն կրճատել է ներդրումները հանքարդյունաբերության ոլորտում (այդ թվում' ՕՈՒՆ), ծխախոտի արտադրությունում, բեռնափոխադրումներում, ֆինանսական միջնորդությունում, ամբողջությամբ զրոոոյացրել է ներդրումները մանրածախ առեւտրում եւ օդային տրանսպորտում։
Մինչդեռ, 2026 թվականի I եռամսյակում ընդհանուր ներդրումների հոսքը հասել է դրական մակարդակի՝ կազմելով 78.7 մլրդ դրամ (այդ թվում ՝ ՕՈՒՆ դրական 1.1 մլրդ դրամ): Սա նշված ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն է։ Ընդ որում, ԱՄԷ ելքը դրական մակարդակ ապահովվել է ի հաշիվ ներդրումների վերսկսման հանքարդյունաբերության հարակից գործունեության ծառայությունների ոլորտում, ուր և ուղղված էր ողջ ծավալը։