

Արմինֆո. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Cipriani Group հյուրընկալության միջազգային խմբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպպե Չիպրիանիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանում ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև համագործակցության հնարավոր ձևաչափերը:
Նշենք, որ Cipriani Group-ը միավորում է ռեստորաններ, հյուրանոցներ, նստավայրեր և անշարժ գույքի ոլորտի նախագծեր: Ընկերությունը բիզնես է զարգացնում ԱՄՆ-ում, ԱՄԷ-ում, Կատարում, Սաուդյան Արաբիայում, Հոնկոնգում, Իտալիայում և այլ երկրներում:
