Ուրբաթ, 4 Սեպտեմբերի 2026 11:33
Ալինա Հովհաննիսյան

Տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ քննարկել է համագործակցության նոր ոլորտներ

Տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը Համաշխարհային բանկի հետ քննարկել է համագործակցության նոր ոլորտներ

ԱրմԻնֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության փոխնախարար Գևորգ Մանթաշյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացվող թվայնացման և տեխնոլոգիական նախաձեռնությունները, ընթացիկ ծրագրերը և համագործակցության նոր ոլորտները:

Նրանք նաև անդրադարձել են պետական հատվածում ամպային տեխնոլոգիաների ներդրման և դրանց հետ կապված ենթակառուցվածքների զարգացման հետ կապված հարցերին: