Չորեքշաբթի, 2 Սեպտեմբերի 2026 17:53
Ալեքսանդր Ավանեսով

Պապոյան․ Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ

Պապոյան․ Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ

Արմինֆո.«Դժվար է, բայց գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին», - Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

Նրա ասելով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին ագրոպարենային ապրանքների (բացառությամբ թարմ մրգի և բանջարեղենի) արտահանման ծավալը կազմել է 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2025 թվականի հունվար-հուլիսի համեմատ (865 մլն ԱՄՆ դոլար) քիչ է ընդամենը 1․9 %-ով։ «Շարունակում ենք փնտրել նոր շուկաներ», - գրել է նախարարը։

 

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի վերջից Ռուսաստանի լիազոր մարմինները սահմանափակումներ են կիրառում Հայաստանից արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում։ Սկզբում սահմանափակումները վերաբերում էին ծաղիկներին, այնուհետև՝ թարմ գյուղմթերքին, ձկանն ու ձկնամթերքին: Օրեր առաջ արդեն հայտնի է դարձել կաթնամթերքի մասին։ Ավանդաբար այդ արտադրանքի 80-90%-ից ավելին Հայաստանն արտահանել է ռուսական շուկա։

 

Նկատենք, որ այդ ամենը սկսվեց Հայաստանի իշխանությունների կուրսի փոփոխությունից հետո։

 

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի հունվարի 9-ին հավանություն է տվել "ԵվրաՔե" քաղաքացիական նախաձեռնության կողմից առաջարկված ՝ Եվրոպական Միությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին: Նախագիծն ուղարկվել է Հայաստանի խորհրդարան ՝ հաստատման։ Մարտի 26-ին երկրի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է այն և ուղարկել նախագահի ստորագրմանը ։ Փաստաթուղթը ստորագրվել է նույն թվականի ապրիլի 4-ին։ Ռուսաստանը Հայաստանին տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է: Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում Հայաստանին առաջարկել է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում ՝ մատնանշելով հարկ եղած  դեպքում "քաղաքակիրթ ապահարզան սկսելու" պատրաստակամությունը։ Երևանում՝ ի պատասխան, նշել են, որ ԵԱՏՄ-ն կլքեն, երբ հարկ համարեն ։ Իսկ արդեն մայիսի 29-ին ԵԱՏՄ երկրների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում Հայաստանից պահանջել են հանրաքվե անցկացնել ԵԱՏՄ-ում հետագա գտնվելու հարցի շուրջ։