Երկուշաբթի, 31 Օգոստոսի 2026 19:25
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը կրճատել է շաքարի ներմուծումը. հիմնական մատակարարները մնում են Բրազիլիան և Ռուսաստանը

Հայաստանը կրճատել է շաքարի ներմուծումը. հիմնական մատակարարները մնում են Բրազիլիան և Ռուսաստանը

Արմինֆո.Շաքարի ներմուծումը Հայաստան 2025 թվականին կրճատվել է 14,4% - ով (2024 թվականի 41,6% աճի դիմաց)՝ կազմելով 83,8 հազար տոննա։ Մաքսային արժեքը նվազել է 25,8% - ով՝ մինչև 42.2 մլն դոլար։ Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները։

 

Հիմնականում շաքարը Հայաստան է ներմուծվել Բրազիլիայից (88%), ավելի քիչ՝ ՌԴ-ից (8,9%), Բելառուսից (1,5%), Ուկրաինայից (1,4%), ինչպես նաև Հնդկաստանից, Միացյալ Թագավորությունից, Մավրիկիոսից, Կոլումբիայից, Իտալիայից, Գերմանիայից, Բելգիայից ։ 1 տոննայից պակաս Հայաստան է մատակարարվել  Իրանից, Լաոսից, Չինաստանից, Նիդերլանդներից, Կոստա Ռիկայից, Ռեյունյոնից։

 

Հայաստանից շաքարի արտահանման ծավալը կազմել է 662,1 տոննա, տարեկան  5,1% կրճատմամբ (2024թ. 2,7% անկման դիմաց), մաքսային արժեքի համաչափ նվազմամբ՝ մինչև 739,6 հազար դոլար։

 

Շաքարի արտահանման առյուծի բաժինը պատկանում է  ռուսական շուկային (96%), մնացած ծավալները մատակարարվել են, այդ թվում, Բելառուս, Վրաստան և Ղազախստան։