

Արմինֆո. Օգոստոսի 28-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբոտինին:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում տեխնիկական կարգավորման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության, ինչպես նաև առկա տեխնիկական խոչընդոտների վերացման աշխատանքների հարցերը:
Կողմերը նաև մտքեր են փոխանակել այս ոլորտում առկա խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև նախանշել են հետագա համագործակցության ոլորտները:
