Երեքշաբթի, 25 Օգոստոսի 2026 19:55
Ալեքսանդր Ավանեսով

Քաղաքագետ․ տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը

Քաղաքագետ․ տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը

Արմինֆո.Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

 

«Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ։

 

Էներգետիկ այս «պինգ-պոնգի» ամենաբնորոշ դրսևորումը դարձավ այսօր օկուպացված Բերձորում անցկացված Հայաստանի և Ադրբեջանի ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման ու արտահանման հնարավորություններն էին, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին էներգետիկ ենթակառուցվածքները միացնելու տարբերակները։ Ահա այսպես է տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում Հայաստանի նոր կախվածությունը», - նշել է քաղաքագետը։