Հինգշաբթի, 13 Օգոստոսի 2026 18:03

Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank            

Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank             

Արմինֆո.               Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։

            2021 թվականից ի վեր «Հայորդի» ճամբարն ամեն տարի հյուրընկալում է զոհված զինծառայողների երեխաներին․ նրանց թիվն արդեն հասել է 1500-ի։

            Այս տարի դասընթացներին մասնակցեց շուրջ 300 երեխա, ովքեր արդեն գիտեն, թե ինչպես են աշխատում բանկերը և ինչպես կատարել անկանխիկ գործարքներ։ Դասընթացներն առանձնացան յուրահատուկ ակտիվությամբ և անսպառ հարցերով. երեխաներին հետաքրքրում էր՝ ինչ անել քարտը կորցնելու դեպքում կամ ինչպես վարվել այլ անձի քարտը պատահաբար գտնելիս։ Դասընթացի ավարտին Իդրամն ու IDBank-ը մասնակիցներին անակնկալներ մատուցեցին, իսկ ամենաակտիվներին՝ հատուկ խրախուսական նվերներ։

            IDBank-ի ավագ դասընթացավար Գևորգ Դարախչյանի խոսքով՝ ֆինանսների ճիշտ կառավարումը հմտություն է, որն անհրաժեշտ է ձևավորել փոքր տարիքից։

            «Մեզ համար շատ կարևոր է նյութը երեխաներին մատուցել իրական օրինակներով։ Սա օգնում է նրանց ավելի լավ պատկերացնել՝ ինչպես ճիշտ պլանավորել անձնական բյուջեն և խնայել միջոցները։ Այս հարցում Idram Junior հավելվածը հրաշալի օգնական է երեխաների համար․ այն հնարավորություն է տալիս ծնողների վերահսկողությամբ վճարումներ կատարելու և ձևավորելու գումար խնայելու մշակույթ։ Իսկ հավելվածում հասանելի Junius ֆինանսական մրցաշարը ուսուցումը դարձնում է խաղային և հետաքրքիր՝ հնարավորություն տալով երեխաներին ստանալ արժեքավոր նվերներ»,- նշեց Գևորգ Դարախչյանը։

            «Հայորդի» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Վաչե Վարդանյանը բարձր գնահատեց Իդրամի և IDBank-ի հետ համագործակցությունը։

            «Ընկերությունների հետ այս տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել։ Այս տարի «Հայորդի» ճամբարում 3 փուլով անցկացվեցին ֆինանսական գրագիտության դասընթացներ, որոնց մասնակցեց շուրջ 300 երեխա։ Արդյունքում նրանք սովորեցին, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը, ինչպես խուսափել զեղծարարություններից և կառավարել սեփական ֆինանսները»,- ընդգծեց Վաչե Վարդանյանը։