
ԱրմԻնֆո. Բժշկական տուրիզմի գլոբալ համաժողովը, որը կրում է «Ճանապարհորդություն առողջության համար, մնալ վերականգնման համար. երբ հիվանդը դառնում է հյուր», կանցկացվի Երևանում սեպտեմբերի 21-ից 23-ը։
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի կոմիտեի կողմից՝ Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ Տուրիզմ) հետ համատեղ։
Կոմիտեի մամուլի ծառայության տվյալներով՝ համաժողովը կմիավորի առողջապահության և տուրիզմի պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրողների, միջազգային փորձագետների և ոլորտի առաջատար մասնագետների։ Մասնակիցները կքննարկեն բժշկական տուրիզմի զարգացման ներկայիս միտումները, միջազգային փորձը և համագործակցության նոր հնարավորությունները։
Կոմիտեն շուտով կտրամադրի տեղեկատվություն համաժողովի ծրագրի, ելույթ ունեցողների և գրանցման կարգի մասին։