

ԱրմԻնֆո. Հայաստանը կներդնի հյուրանոցների դասակարգման համակարգ՝ կատեգորիաներ (աստղեր) շնորհելու համար: Այս մասին հայտարարել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը:
Նա նշել է, որ նախկինում հայտարարվել էր մրցույթ՝ հյուրանոցային բիզնեսները միջազգային չափանիշներին համապատասխան դասակարգելու գործընթացն իրականացնող ընկերություն ընտրելու համար:
«Մենք ունենք հաղթող, և հյուրանոցների դասակարգման և աստղերի շնորհման գործընթացը շուտով կսկսվի», - ասել է Գևորգյանը:
Հիշեցնենք, որ 2025 թվականի վերջին կառավարությունը հաստատել է հյուրանոցների դասակարգման կարգը, կատեգորիաներ (աստղեր) շնորհելու չափանիշները և որակավորման վկայականի ձևը:
