Ուրբաթ, 31 Հուլիսի 2026 10:10
Ալեքսանդր Ավանեսով

Wildberries-ը արդեն սկսել է հաշվարկները ապրանքների վաճառողների հետ, այդ թվում՝ Հայաստանում

Wildberries-ը արդեն սկսել է հաշվարկները ապրանքների վաճառողների հետ, այդ թվում՝ Հայաստանում

ԱրմԻնֆո. Հուլիսի 30-ին ՀՀ տնտեսության փոխնախարարներ Նարեկ  Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ընդունեցին Wildberries հարթակի ներկայացուցիչներին։

ՀՀ Տնտեսության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման, ձեռնարկատերերի աջակցության, ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև համագործակցության ապագա ուղղությունների հարցեր։

Wildberries-ի ներկայացուցիչները ընդգծեցին Հայաստանի կարևոր դերը տարածաշրջանում էլեկտրոնային առևտրի զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում առանձնակի քննարկման առարկա դարձան այն վաճառողների հարցերը, որոնց արտադրանքը տուժել է Wildberries-ի լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված վերջին իրադարձությունների հետևանքով։

Wildberries-ի ներկայացուցիչները տեղեկացրին, որ ընկերությունը արդեն սկսել է հաշվարկները, իսկ փոխհատուցման և աջակցության մեխանիզմներն ու մոտեցումները գտնվում են ավարտական փուլում։

Լրացուցիչ տեղեկություններ գործընթացի մասին կհրապարակվեն հետագայում։

Նշենք, որ Forbes-ի տվյալներով՝ ուկրաինական դռոնների հարձակումների հետևանքով մարկետփլեյսը կորցրել է մինչև 9% պահեստային հզորություններից, դրանց վերականգնումը ընկերությանը կարժենա 33 միլիարդ ռուսական ռուբլի։ Առայժմ պարզ չէ, թե արդյոք համալիրները ապահովագրված էին։ Սակայն նույնիսկ ապահովագրության բացակայության դեպքում, ինչպես նշում է Forbes-ը, ընկերությունը կհաղթահարի վնասները։ Ավելի բարդ է վաճառողների ապրանքների վիճակը՝ նրանց կորուստները գնահատվում են առնվազն 150 միլիարդ ռուբլի։