Հինգշաբթի, 30 Հուլիսի 2026 20:44
Ալեքսանդր Ավանեսով

ՌԵՈՒ ղեկավար․  «Ռուսական երկաթուղիները» ողջ ծավալով կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները.

ՌԵՈՒ ղեկավար․  «Ռուսական երկաթուղիները» ողջ ծավալով կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները.

Արմինֆո. «Ռուսական երկաթուղիները» հետևողականորեն և ողջ ծավալով կատարում են Հայաստանի հետ կնքված կոնցեսիոն համաձայնագրով ստանձնած իրենց պարտավորությունները: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրեն և վարչության նախագահ Օլեգ Բելոզյորովը։

Նրա խոսքով՝ կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից: Բելոզյորովը նշել է, որ "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ-ից շահաբաժին երբեք չի վճարել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը: Նա նաեւ հայտարարել է, որ "Ռուսական երկաթուղիներ" ընկերությունը մտադիր է այսուհետ եւս պահպանել Հայաստանի հետ երկաթուղու կոնցեսիայի պայմանները, եւ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել ներդրված միջոցների վերադարձ: Բելոզյորովի խոսքով ՝ "Հարավկովկասյան երկաթուղին" Հայաստանի խոշորագույն և ամենանշանակալի գործատուներից մեկն է: 

Նա հավելել է, որ 2008-2025 թվականներին "Ռուսական երկաթուղիների" և "Հարավկովկասյան երկաթուղիների" սեփական եկամուտների հաշվին կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 396,3 մլն դոլար: 

Միևնույն ժամանակ, "Ռուսական երկաթուղիներ" ընկերության ղեկավարն ընդգծել է, որ ընկերությունը զարմացած և տարակուսած է՝ մամուլից տեղեկանալով Հայաստանում երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճարի սահմանման մասին: 

Այսօր ավելի վաղ Փաշինյանը չէր բացառել «Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայում գտնվող "Հարավկովկասյան երկաթուղի"ՓԲԸ-ի շահագործման հարցով արբիտրաժ դիմելու հնարավորությունը: Նա հավելել էր, որ երկրի իշխանությունները 30 տարի ոչինչ չեն պահանջել ռուսական կողմից, իսկ այժմ տարեկան 2 մլրդ դոլար են պահանջելու Հայաստանի երկաթուղիների վարձակալության դիմաց: 

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարին Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը կոնցեսիոն կառավարման է հանձնվեց ՀԿԵ-ին 30 տարով ' ևս 10 տարով երկարաձգելու իրավունքով: