
Արմինֆո. Ամենահետաքրքիր գաղափարները միշտ չէ, որ ծնվում են գրասենյակներում։ Երբեմն դրանք ծնվում են վրաններում, քննարկումների ու բազմաթիվ ստարտափների միջավայրում։ Seaside Startup Summit-ն այս տարի կրկին համախմբել է հարյուրավոր մարդկանց մեկ նպատակի շուրջ՝ ստեղծելու վաղվա տեխնոլոգիական լուծումները։
Նորարարական լուծումների շարքում իր հարթակը ներկայացրեց նաև IDBank-ը։ Summit-ի բեմում Rate.Trading-ի հնարավորությունների մասին խոսեց հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը՝ ներկայացնելով արտարժույթի առքուվաճառքի նոր մոտեցումը Հայաստանում։
«Rate.Trading-ը Հայաստանում արտարժույթի փոխանակման նոր հարթակ է։ Այն հնարավորություն է տալիս գնել և վաճառել ինը տեսակի արտարժույթ՝ շահավետ փոխարժեքներով։ Հարթակը ֆիզիկական և իրավաբանական անձանց հնարավորություն է տալիս բանկին առաջարկել նաև իրենց փոխարժեքները, ինչը փոխարկման պայմանները դարձնում է ավելի շահավետ և ճկուն», - ընդգծեց Rate.Trading հարթակի կոմերցիոն ղեկավար Հմայակ Ավանեսյանը։
Rate.Trading-ն առաջարկում է մի շարք առավելություններ․
Պարզ ինտերֆեյսի, ամբողջությամբ թվայնացված գործընթացների և առաջատար թվային բանկի աջակցման շնորհիվ Rate.Trading-ը դառնում է հարմար գործիք նրանց համար, ովքեր փնտրում են շահավետ փոխարժեքներ և գնահատում իրենց ժամանակը: