

Արմինֆո. Հայաստանում մի քանի փոքր ջրամբար կկառուցվի։
Հուլիսի 30-ին ՀՀ կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հաղորդել է, որ, գործնականում, պատրաստ են 10 մլն խմ ծավալով Քասախի ջրամբարի, ինչպես նաեւ 4 մլն խմ ծավալով Լիճքի ջրամբարի կառուցման նախագծերը: Նախատեսվում է նաեւ սկսել Ելփինի ջրամբարի շինարարությունը՝ 1 մլն խմ ծավալով: Այդ բոլոր օբյեկտների շինարարությունը պետք է սկսվի մինչեւ ընթացիկ տարվա վերջ:
Փոխվարչապետը նաեւ հաղորդել է, որ արտասահմանյան վարկատուների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եւս երկու' Արթիկի եւ Աստղաձորի ջրամբարների ֆինանսավորման վերաբերյալ' յուրաքանչյուրը 1,5 մլն խմ: Խաչատրյանի խոսքով՝ ավարտվել է ևս մեկ ջրամբարի՝ Մաստարայի նախագիծը, ևս 12-ի նախագծային աշխատանքներ են ընթանում։
