Ուրբաթ, 24 Հուլիսի 2026 19:14

Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 

Արդշինբանկը կրկին Seaside Startup Summit Armenia 2026-ի  ուժեղ գործընկերն է 

Արմինֆո.Արդշինբանկը, որպես Seaside Startup Summit Armenia 2026-ի ուժեղ գործընկեր, հուլիսի 20-26-ը կմասնակցի տարածաշրջանի ամենախոշոր ստարտափ և բիզնես միջոցառումներից մեկին՝ ներկայացնելով ձեռնարկությունների զարգացմանն ուղղված նորարարական ֆինանսական լուծումներ, թվային ծառայություններ և հատուկ առաջարկներ։


Միջոցառման ընթացքում ձեռնարկատերերը, ստարտափների հիմնադիրներն ու գործարար համայնքի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու բանկի նոր առաջարկներին և բացահայտելու թվային ծառայությունների ընձեռած առավելությունները։


Seaside Startup Summit-ի շրջանակում Արդշինբանկը կներկայացնի iBanking թվային համակարգը, որի նորացված գործիքակազմը հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով վերահսկել դրամական հոսքերը, իրականացնել փոխանցումներ ու վճարումներ, ավտոմատացնել աշխատավարձային նախագծերը և արդյունավետ կառավարել բիզնեսի ֆինանսները ցանկացած վայրից։


Զուգահեռաբար կներկայացվի նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար նախատեսված՝ նոր հնարավորություններով վերագործարկված SME թվային հարթակը։ Այն ստեղծվել է բիզնեսի ամենօրյա ֆինանսական գործընթացները հնարավորինս պարզ և արագ կազմակերպելու համար։


 «Seaside Startup Summit-ը լավագույն հարթակներից է նորարար գաղափարների և բիզնեսի հնարավորությունների միավորման համար։ Մեր մասնակցությամբ ընդգծում ենք Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգի զարգացմանն աջակցելու մեր հանձնառությունը։ Մենք ներկայացնում ենք թվային այնպիսի լուծումներ, որոնք թույլ են տալիս բիզնեսին կենտրոնանալ աճի վրա՝ ֆինանսական հոսքերի կառավարումը դարձնելով առավելագույնս պարզ, անվտանգ և հասանելի», - նշեց Արդշինբանկի վարչության անդամ, թվայնացման և տաղանդների կառավարման գծով տնօրեն Հարություն Իսպիրյանը։


Այս տարի Արդշինբանկն ու Mastercard-ը ներկայանալու են յուրահատուկ դիզայներական լուծումներով տաղավարով, որտեղ համադրված են բնական միջավայրն ու ժամանակակից թվային տեխնոլոգիաները։ Այստեղ այցելուները կարող են ստանալ անհատական խորհրդատվություն, ինչպես նաև տեղում պատվիրել Mastercard World քարտատեսակը։ Մասնակիցներին սպասվում են նաև ինտերակտիվ խաղեր, մրցույթներ, վիկտորինաներ և բազմաթիվ նվերներ։ 


Կհանդիպենք Seaside Startup Summit Armenia 2026-ին Արդշինբանկի տաղավարում՝ բացահայտելու բիզնեսի զարգացման նոր հնարավորությունները, ստեղծելու նոր գործնական կապեր, փոխանակվելու փորձառությամբ, գիտելիքներով և պարզապես համատեղելու լավ ժամանցը ապագան կառուցելու գործնական քայլերի հետ։