Երեքշաբթի, 21 Հուլիսի 2026 01:31

Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ

Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ

Արմինֆո.ԱրարատԲանկը շարունակում է զարգացնել ինքնասպասարկման ծառայությունները՝ հաճախորդներին առաջարկելով գործարքներ իրականացնելու ավելի հարմար, արագ և անվտանգ հնարավորություն։ 

Այսուհետ կանխիկի մուտքագրման (CashIn) հնարավորությամբ ԱրարատԲանկի բանկոմատների միջոցով հաշվի համալրման, քարտի համալրման և տարադրամի փոխանակման ծառայություններից օգտվելու համար հասանելի է նույնականացման երկու եղանակ՝ ArCa QR և imID։

ArCa QR տարբերակի դեպքում հաճախորդը AraratMobile հավելվածի կամ ArCa QR նույնականացման համակարգին միացած Հայաստանյան այլ բանկերի/վճարահաշվարկային կազմակերպությունների հավելվածների միջոցով սկանավորում է բանկոմատի էկրանին ցուցադրվող QR կոդը և անցնում նույնականացումը։

imID նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային ստորագրության միջոցով և հասանելի է ԱրարատԲանկի այն հաճախորդներին, ովքեր ունեն imID համակարգով ակտիվ էլեկտրոնային ստորագրություն։


Նույնականացումը հաջողված է համարվում, եթե հաճախորդի տվյալները համապատասխանում են Բանկում առկա տեղեկատվությանը։ 


Նոր հնարավորությունների ներդրումը միտված է բարձրացնելու ինքնասպասարկման ծառայությունների անվտանգությունը, հարմարավետությունն ու հասանելիությունը՝ ապահովելով հաճախորդների նույնականացման ժամանակակից և վստահելի մեխանիզմներ։


CashIn ծառայությունները հասանելի են ԱրարատԲանկի համապատասխան բանկոմատներում։