Ուրբաթ, 17 Հուլիսի 2026 15:35
Ալինա Հովհաննիսյան

Հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումները ԵՄ օեցօր աճում են․ Տիգրան Պետրոսյան

Հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումները ԵՄ օեցօր աճում են․ Տիգրան Պետրոսյան

Արմինֆո.Օրեցօր աճում են հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումները դեպի Եվրամիության երկրների շուկաներ։ Այդ մասին հուլիսի 17-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) նախագահ Տիգրան Պետրոսյանը։

 

Այս պահին, ինչպես նշել է նա, հայկական ծիրանով բեռնված 50 մեքենա պատրաստ է արտահանման՝ եվրոպական նոր երկրի շուկա։ Այդ մասին հաջորդ շաբաթ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնի հանրությանը Էկոնոմիկայի նախարարությունը։

 

"Տարիներ առաջ մենք այն կարծիքին էինք, որ չենք կարող մեր արտադրանքն արտահանել ԵՄ շուկա, քանի որ հայկական պտուղբանջարեղենային մշակաբույսերը մրցունակ չեն, իսկ եվրոպական շուկայում ներկայացված են ավելի էկզոտիկ և հետաքրքիր մրգեր։ Սակայն փորձը ցույց տվեց․ երբ մենք իսկապես ցանկացանք, կարողացանք արտադրանքը հանել եւ վաճառել", - ընդգծել է Պետրոսյանը։

 

Հիշեցնենք, որ "Ռոսսելխոզնադզոր"-ը մայիսից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում Հայաստանից կարանտինային վերահսկողության ենթակա բոլոր ապրանքների, այդ թվում ՝ բանջարեղենի, մրգերի, կանաչեղենի և չրերի ներմուծման նկատմամբ, ինչպես նաև դադարեցրել է ՌԴ-ով տարանցումը ԵԱՏՄ երկրներ: Պաշտոնական պատճառը կարանտինային օբյեկտների հայտնաբերումն է։