Չորեքշաբթի, 15 Հուլիսի 2026 14:48
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանը ճանաչվել է լավագույն ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար

Հայաստանը ճանաչվել է լավագույն ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար

Արմինֆո. MICE Excellence  2026մրցանակաբաշխության շրջանակում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն առաջադրել էր Հայաստանը՝ «Լավագույն արտասահմանյան ուղղություն գործարար և կորպորատիվ միջոցառումների անցկացման համար» անվանակարգում։

Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության համաձայն, մրցանակաբաշխության արդյունքներով Հայաստանը ճանաչվել է մրցանակակիր՝ ևս մեկ անգամ հաստատելով իր աճող հեղինակությունն ու ներուժը, որպես գործարար և կորպորատիվ զբոսաշրջության գրավիչ ուղղություն։

«Այս կարևոր ձեռքբերումը նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանը MICE ոլորտում, ամրապնդում երկրի դիրքերը միջազգային շուկայում և խթանում Հայաստանի ընտրությունը՝ որպես միջազգային համաժողովների, ցուցահանդեսների և կորպորատիվ միջոցառումների անցկացման մրցունակ ուղղություն», - ասվում է հաղորդագրությունում։