
Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում հուլիսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում դոլարային գործարքներն սկսել են աճել, իսկ ռուբլով գործարքների անկումն արագացել է: Եվրոյով գործարքներ արդեն չորս ամսից ավելի չեն իրականացվում։ Մասնավորապես, դոլարային գործարքների թրենդը 81,5% անկումից շրջադարձ է կատարել դեպի 66,7% աճ, ինչին զուգահեռ արագացել է ռուբլով գործարքների անկումը՝ 1,3%-ից հասնելով 15%-ի։ Այնուամենայնիվ, ռուբլով գործարքների շաբաթական ծավալի գերակշռությունը դոլարով գործարքների նկատմամբ պահպանվել է, սակայն՝ խզման կրճատմամբ՝ 3 անգամից մինչեւ 1,5 անգամ։
Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում հաշվետու շաբաթվա ընթացքում (06-10.07.26 - ը ' 29.06-03.07.26-ի համեմատ) դոլարի և եվրոյի առքուվաճառքի միտումը անկումից շրջադարձ է կատարել դեպի աճ, իսկ ռուբլով գործարքներում առքի միտման շրջադարձը դեպի աճ ուղեկցվել է վաճառքի միտման անկմամբ:
Արդյունքում, ս.թ. հուլիսի 6-10 - ը դրամը շարունակել է արժևորվել ինչպես դոլարի նկատմամբ' 366,5-ից մինչև 365,5 դրամ/1դոլար, այնպես էլ եվրոյի նկատմամբ' 420-ից մինչև 418 դրամ/1եվրո, միաժամանակ, թուլանալով ռուբլու նկատմամբ' 4,35-ից մինչև 4,39 դրամ/1ռուբլի: Մեկ տարի առաջ՝ 2025թ.հուլիսի 10-ին, դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 384,5 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ՝ 450,5 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ՝ 4,87 դրամ/1ռուբլի, ինչը ներկայիս փոխարժեքների համեմատ վկայում է դոլարի, եվրոյի և ռուբլու նկատմամբ դրամի տարեկան արժևորման մասին, համապատասխանաբար, 5%-ով, 7%-ով և 10% - ով։