

Արմինֆո. Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում հասանելի է մնում ֆիզիկական անձանց համար էլեկտրամոբիլների արտոնյալ ներկրման քվոտայի գրեթե մեկ երրորդը, իսկ դիլերների համար չօգտագործված է մնում հատկացված քվոտայի կեսից ավելին: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Մասնավորապես, նրա հավաստմամբ, ֆիզիկական անձինք օգտագործել են 8 802 քվոտա՝ նախատեսված 12 000-ից. մնացորդը կազմում է 3 198 քվոտա:
Իսկ դիլերներն օգտագործել են 1 477 քվոտա՝ հատկացված 3 000-ից։ Ինչպես նշել է նախարարը, չօգտագործված է մնում 1 523 քվոտա։
