
Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Եկատերինբուրգում հուլիսի 6-9-ը կայանալիք "ԻՆՆՈՊՐՈՄ 2026" ցուցահանդեսին: Այդ մասին է վկայում ցուցահանդեսի կայքում զետեղված տեղեկատվությունը։
Ըստ այդ տեղեկատվության՝ ՀՀ վարչապետը կլինի միջոցառման բանախոսներից մեկը։ Բացի Փաշինյանից, որպես բանախոսներ հանդես կգան նաև Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի կառավարության ղեկավար Օլժաս Բեկտոնովը եւ Ղրղզստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը:
Ֆորումի այս տարվա գլխավոր թեման է "Արդյունաբերություն 360. արտադրություն առանց սահմանների":
Նշենք, սակայն, որ առաջիկա միջոցառմանը Հայաստանի վարչապետի մասնակցության վերաբերյալ առայժմ պաշտոնական տեղեկատվություն չի ստացվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հեռախոսազրույց: Հարցը, թե արդյոք զրույցի ընթացքում քննարկվել է ցուցահանդեսի աշխատանքներին Հայաստանի վարչապետի մասնակցության հարցը, մնում է բաց: