Հինգշաբթի, 2 Հուլիսի 2026 17:40
Ալինե Գրիգորյան

ՊԵԿ. պետբյուջեի մուտքերը կես տարում գերազանցել են 1.5 տրլն դրամը՝ տարեկան 14.7% աճով և հաստատված ծրագրի գերակատարմամբ

ՊԵԿ. պետբյուջեի մուտքերը կես տարում գերազանցել են 1.5 տրլն դրամը՝ տարեկան 14.7% աճով և հաստատված ծրագրի գերակատարմամբ

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ դրամի հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամով։

«Միաժամանակ, 2026թ. առաջին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը սկզբնական ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 94.2 մլրդ դրամով կամ 6.4%-ով, իսկ ճշտված (վերանայված) ցուցանիշի նկատմամբ՝ 63.7 մլրդ դրամով կամ 4.3%-ով», - ասվում է հաղորդագրությունում: